Աշունը մեր բակում



Աշունը մեր բակում շատ հետաքրքիր ձևով է անցնում։ Մի օր երեխաները առավոտ շուտ գնում են իրենց ընկերների հետ խաղալու, իսկ մի օր ոչ մեկ դուրս չի գնում։ Բայց, ավելի շատ առաջին տարբերակը։ Ես էլ եմ մեկ-մեկ իջնում դուրս թե՛ երեխաների հետ խաղալու, թե՛ իմ փոքրիկ շնիկին դուրս տանելու և ման տալու համար։ Մեր բակում այնքան ցուրտ է, որ կարծես ձմեռ լինի, դրա համար միշտ տանից դուրս գալուց մենք շատ տաք ենք հագնվում։ Մեր բակի տարածքում շատ գեղեցիկ ծառեր կան, որոնք աշնանը վառ գույներ են ստանում։ Շատ հետաքրիքր է հետևել այդ ծառերի վերափոխմանը, կանաչից մինչև կարմիր և վառ ծիրանագույն։ Իսկ ավելի խոր աշնանը այդ վառվռուն տերևները միաժամանակ հայտնվում են հատ ակին։ Դրանց միջով շատ զվարճալի է քայլելը, ոտնաձայներտ վերածվում են խշխշոցի։

Оставьте комментарий